Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտարարել է, որ փետրվարի 22-ին, տեղի ժամանակով 00։00-ի դրությամբ երկրում կորոնավիրուսից 2,345 հազար մարդ է մահացել, ևս 76,228 մարդ վարակվել են։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով գերատեսչությանը։

Նշվում է, որ անցած երկու օրվա ընթացքում Չինաստանում Covid-2019 հարուցված թոքաբորբով 397 մարդ է հիվանդացել։ Բացի այդ, մահվան 109 դեպք է գրանցվել։

Ներկայումս տեղի հիվանդանոցներում 53,3 հազար մարդ է գտնվում, որոնցից 11,4 հազարի վիճակը ծանր է գնահատվում։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ավելի քան 20,6 հազար մարդ առողջացել և դուրս է գրվել բժշկական հաստատություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել