Tert.am-ը գրում է.

Tert.am-ին մանրամասն տեղեկություններ են հայտնի դարձել հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում, ինչպես մամուլում է նշվում՝ «էլիտար» զոմասաում,  շարքային Վահրամ Ավագյանի մահվան հանգամանների վերաբերյալ:

Ըստ Tert.am-ի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների՝ հունվարի 30-ի առավոտյան  ՊԲ N զորամասի 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի  անձնակազմը ստացել է հաստիքային զենքերը և նախապատրաստվել մեկնելու  բանակի ուսումնական կենտրոն` պլանավորված մարտական հրաձգությամբ կրակային վարժությունը կատարելու համար:

Սակայն մինչ այդ՝ շարքայիններ Վահրամ Մկրտիչի Ավագյանի և Դավիդ Առաքելի Մովսիսյանի միջև զորանոցի հարակից ծխարանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի պատճառը եղել է այն, թե իբր Դավիդ Մովսիսյանը  հանդիմանել է շարքային Վահրամ Ավագյանին, որն իր զենքն անզգուշաբար ուղղել էր Մովսիսյանի վրա: Դրանից հետո զինվորները վիճել են, հայհոյանքներ հնչեցրել, տեղի է ունեցել քաշքշոց, ինչին միջամտել են զորամասի այլ ծառայողներ, միջադեպը կանխվել է մեկ այլ զինծառայողի՝  Ա. Սարգսյանի միջամտությամբ, որը, ըստ տեղեկությունների՝ «արտոնյալ» է զորամասում ու Դավիդ Մովսիսյանի հովանավորյալը:

Վիճաբանությունից հետո  Ա. Սարգսյանը  որոշել է պարզաբանումներ ստանալ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:  Ըստ տեղեկությունների՝ Վահրամ Ավագյանն այդ միջադեպից հետո ճնշված է եղել, և մտավախություն է ունեցել սպասվող պարզաբանման համար:

Սակայն, այդ օրը ևս մեկ միջադեպ է գրանցվել Դավիդ Մովսիսյանի վերաբերյալ. կրակադաշտ մեկնելիս մեքենայի նստարանից Դավիդ Մովսիսյանը վայր է ընկել, ինչը զորամասի տղաների ծիծաղն է առաջացրել, որոնց Մովսիսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել, իսկ իր մտերիմներից Խ. Գասպարյանին, հասկացրել է, որ վիրավարանքները նրան չեն ուղղված, այլ իր «չուզողներին»: Վահրամ Ավագյանը մտածել է, որ վերջին ակնարկը ևս իրեն է ուղղված, սակայն չի պատասխանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել