Tert.am-ը գրում է.

Փետրվարի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների երեխաներին՝ ուղեկցությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն տիար Ջորջ Բարսեղյանի:  Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ողջունելով մանուկներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր սերն ու օրհնությունը բերեց նրանց և իր գնահատանքը փոխանցեց նրանց ծնողներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք իրենց զորակցությունն ու օժանդակությունն են բերում Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին:

Նորին Սրբությունը ցավով անդրադարձավ այն իրադարձություններին, որոնց հետևանքով խաթարվում է Սիրիայում բնակվող հայորդիների բնականոն կյանքի ընթացքը և պատճառ հանդիսանում նրանց հարկադրաբար տեղահանման, սակայն միևնույն ժամանակ կարևոր նկատեց այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում սիրիահայությունն իր հայացքն ու քայլերն է ուղղում դեպի մայր Հայրենիք և բնակություն հաստատում հայրենի սրբազան հողում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել