Twitter-ը ծրագրում է հատուկ պիտակներ մտցնել այն քաղաքական եւ հասարակական գործիչների կեղծ գրառումների համար, որոնց հրապարակումները կեղծ տեղեկատվություն են պարունակում: Այս մասին հաղորդում է NBC:

Նշվում է, որ ընկերությունը հրապարակել է տեսանյութն այն մասին, թե ինչպես է լինելու նորամուծությունը:

Այսպես, այն հրապարակումները, որոնք կեղծ տեղեկատվություն կունենան, կառանձնացվեն վառ նարնջագույնով: Նրանց վրա նաեւ կլինի «վնասակար է եւ թյուրիմացության մեջ է գցում» պիտակը:

Նշվում է, որ Twitter-ը նաեւ կարող է մտցնել այն օգտատերերին խրախուսելու համակարգ, որոնք կօգնեն հայտնաբերել կեղծ տեղեկատվությունը: Նրանք բալեր կստանան, քանի որ «մարդկանց օգնում են հասկանալ այն տեղեկատվությունը, որը տեսնում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել