Գիտնականները Բրունեյում խխունջների նոր տեսակ են հայտնաբերել եւ այն անվանել Craspedotropis gretathunbergae ի պատիվ շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի: Այդ մասին հայտնել է Biodiversity Data Journal-ը:

Գիտնականները Բրունեյից, Նիդեռլանդներից, Մալայզիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից խխունջների նոր տեսակ են հայտնաբերել ցիկլոֆորիդների ընտանիքից: Այդ տեսակը շատ զգայուն է երաշտների, ջերմաստիճանների առավելագույն մեծությունների եւ անտառների դեգեներացիայի նկատմամբ: Նկատի առնելով այն, որ այդ տեսակը, հավանաբար, ծանր կտանի կլիմայի փոփոխությունները, նրան որոշել են անվանել էկոակտիվիստուհու պատվին:

«Այս խխունջն անվանելով Գրետա Թունբերգի պատվին՝ մենք ընդունում ենք, որ նրա սերունդը պատասխանատվություն կկրի այն խնդրիրների լուծման համար, որոնք նրանք չեն ստեղծել»,- հայտարարել է Ջոնաթան Լիմը, որն առաջինն է հայտնաբերել նոր տեսակի ներկայացուցչին: Նրա խոսքը մեջբերում է EurekAlert հրատարակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել