Pastinfo.am-ը գրում է.

Ամենաշատը շրջագայող պաշտոնյաները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն են։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկակցրել էր, որ հարցումներ էր ուղարկել ՀՀ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի եւ ԱԺ նախագահի աշխատակազմ՝ պարզելու նրանցից յուրաքանչյուրի գործուղումների թիվն ու ծախսված գումարը։

Նախագահի աշխատակազմից տեղեկություն էր տրամադրվել գումարի մասին՝ 123 մլն դրամ, որը պարզվում է իր մեջ ներառում է ոչ միայն Նախագահի, այլ նաեւ նրան ուղեկցող պատվիրակության գործուղման ծախսերը՝ այդ թվում ճանապարհածախսը։ Ի լրումն մեր նախորդ հրապարակման՝ ՀՀ Նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ 2019 թվականի ընթացքում նա ունեցել է միջազգային 19 այցելություն, չարթերային չվերթներից չի օգտվել։

Այսպիսով՝ ստացվում է, որ ամենաշատը շրջագայում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետը Մհեր Գրիգորյանը՝ յուրաքանչյուրը 23 այցելություն։

Երրորդ տեղում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 18 այց, իսկ ցուցակը եզրափակում է փոխվարչապետ Ավինյանը՝ 6 այց։

Հատկանշականը սակայն այն է, որ կառավարությունն ու Ազգային ժողովը խուսափել են լիարժեք տեղեկություններ տրամադրել իրենց գործուղումների վրա ծախսված գումարների մասին։

Վարչապետը ներկայացրած 12 մլն 306 հազար դրամը վերաբերում է միայն գիշերավարձին, իսկ թե ընդհանուր որքան է նստել պետբյուջեի վրա այդ 18 այցելությունների կազմակերպումը՝ մասնավորապես ճանապարհածախսի համար, վարչապետի աշխատակազմը թաքցրել է։ Իսկ ԱԺ նախագահի աշխատակազմի ներկայացրած 13 մլն դրամի մեջ ներառված չեն ուղեկցող անձնակազմի գործուղման ծախսերը։ Ի դեպ, նշենք, որ նույն քանակի գործուղում ունեցող Մհեր Գրիգորյանի այցերի վրա ծախսված ընդհանուր գումարը կազմում է շուրջ 10 մլն դրամ, որի հիմնական մասը ծախսվել է ԵԱՏՄ ու ԱՊՀ մարմինների նիստերին մասնակցելու համար։

Մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 6 այցելությունները, ըստ պաշտոնական տեղեկատվության, ծախսվել է ավելի քան 5 մլն դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել