Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Փետրվարի 24-ին, ժամը 10:15-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ ժամը 11։30-ին,  տեղի կունենա երկու ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ 

Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Այցի շրջանակներում տեղի կունենա ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել