168.am-ը գրում է.

Քուվեյթի նավահանգստային վարչությունը (KPA) դադարեցրել է Իրանից եւ Իրան ուղեւորափոխադրումները երկրի նավահանգիստներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերից հետո: Այդ մասին հայտնել է Քուվեյթի KUNA գործակալությունը։

«Այս որոշումը նախազգուշական միջոց է ուղեւորների վրա հիվանդության հնարավոր տարածումը կանխելու նպատակով»,- ասված է KPA-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ Քուվեյթի Kuwait Airways ազգային փոխադրողը դադարեցրել է թռիչքներն Իրան: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 20-ին հայտարարել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերի մասին Կում եւ Արաք քաղաքներում: Բոլոր երեք վարակվածներն էլ իրանցիներ են: Դրանից մեկ օր առաջ իշխանությունները հայտնել էին Կումում կորոնավիրուսից մահվան երկու դեպքի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել