168․am-ը գրում է․

Եվրահանձնաժողովն (ԵՀ) ընդունել է Եվրամիության թվային ռազմավարությունը, որը ներառում է իրավական նորմերի մշակման սկզբունքները արհեստական ինտելեկտի զարգացման ու ներդրման համար: Այդ մասին հայտնել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով այդ ռազմավարությունը։

«Եվրահանձնաժողովն ընդունել է նոր թվային ռազմավարություն: Այն պետք է երաշխավորի, որ թվային տեխնոլոգիաները, ներառյալ արհեստական ինտելեկտի զարգացումը, կապահովեն եվրոպական տնտեսության հզոր վերելքը եւ կերաշխավորեն Եվրահանձնաժողովի կլիմայական նպատակների իրագործումը»,-նշել է ֆոն դեր Լյայենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել