Tert.am-ը գրում է․

Այն, որ  նախորդ ռեժիմի ներկայացուցիչները մինչև այսօր ՀՀ-ում ազատ շրջում են, ունեն լրատվամիջոցներ, արտահայտվում են անսահմանափակ ազատությամբ և այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատ շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, դա այն բանի շնորհիվ է, որ Հայաստանի այսօրվա  կառավարությունը և հեղափոխական հարթակը հստակ դրել է կանոններ, որ մենք պետք է գործենք  օրինականության, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ: Այս մասին  Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հնչեցրած հարցին, որ մեկ օրում ընդդիմադիր հայացքներ ունեցող 5 գործչի  բերման է ենթարկել , Փաշինյանը պատասխանեց, որ իրավապահ մարմիններն ունեն նաև այլ գործառույթներ՝ ծայրահեղականացման  երևույթների հետ կապված որոշակի ստուգողական աշխատանքներ իրականացնելու համար:

«Այսօր իրականում ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ տանում են իշխանության նկատմամբ: Դուք հիշո՞ւմ եք դեպք, որ ՀՀ-ում առնվազն 5 ընդդիմադիր հեռուստաընկերություն է գոյություն ունեցել: Ամենաատելի օլիգարխը, երբ որ դուրս է գալիս և սպառնում է, որ ոտքերը մաքրելու է, այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա, օրենքով սահմանված կարգով իր ոտքերը մաքրելու է: Եթե սա տեղի չունենա՝ ժողովուրդը բառիս ֆիզիկական իմաստով այդ մարդկանց վրա իր ոտքերը կմաքրի:  Բայց մենք դա թույլ չենք տա»,- նշեց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել