Այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք, անխոցելի է ժողովրդավարության առումով։ Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Իսպակես, ոչ  համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական, նման բան գոյություն ունենալ չի կարող։ Ամենաժողովրդավար ուղին է ընտրվել»,- ասաց նա։

Հայրապետյանի խոսքով՝ որևէ հակաիրավական, հակաօրինական քայլ չի եղել և իր որակմամբ՝ ճգնաժամի հանգուցալուծման համար ամենաճիշտ ճանապարհն է։ «Ոչ թե իշխանությունն է այդ «Այո»-ն ստանում, այլ համապատասխան առաջարկը։ Իրականում, իշխանությունն իր քվեն ստացել է դեռևս նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ ընտրությունները պետք չէ ներկայացնել իբրև իշխանության վստահության ուղի, փոխարենը՝ կա հստակ խնդիր, որը լուծում է պահանջում։

Շարունակությունն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել