Wildberries առցանց-ռեթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը, հայտնում է Forbes հանդեսը: Հրատարակության վարկածով՝ նրա կարողությունը հասել է 1,4 մլրդ դոլար: Այսպիսով, Բակալչուկն առաջ է անցել ցուցակի անցյալ տարիների անփոփոխ առաջատար Ելենա Բատուրինայից, որի կարողությունը կազմում է 1,2 մլրդ դոլար:

Նշվում է, որ Բակալչուկի կարողության նոր գնահատումը դարձել է այն փոփոխությունների հետևանքը, որոնք տեղի են ունեցել նրա հիմնական ակտիվի՝ Wildberries ինտերնետ-խանութի հետ: Հանդեսի տվյալներով՝ 2019 թվականին Wildberries-ի շրջանառությունն աճել է 88 տոկոսով և կազմել 223,5 մլրդ ռուբլի:

Ինչպես գրում է Forbes-ը, առաջին անգամ Բակալչուկը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2018 թվականին. այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 600 մլն դոլար: Մեկ տարի անց այն աճել է գրեթե կրկնակի, ինչը նրան թույլ էր տվել երկրորդ տեղն զբաղեցնել Բատուրինայից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել