Hraparak.am-ը գրում է.

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Հովհաննես Թումանյանի 151-ամյակին շնորհավորում է ընթերցասեր հանրությանը ու նվիրում  Թոնի Ֆեռնանդեսի մասին պատմող գիրքը, ով ավիաընկերության ղեկավար է։ Տաթևիկը պատմում է գրքի հերոսի մասին, թե նա ինչպես է իր երազանքներին հասել, բայց գրքի բովանդակությունից էլ ավելի կարևոր մի երևույթ է աչք շոյում։ Թռիչքների մասին անվերջ երազող ու այն իրականացնող երիտասարդ աղջիկը ապրում է մայրանալու բերկրանքը։ Դա երևի յուրաքանչյուր կնոջ ամենամեծ թռիչքն է, բոլոր թռիչքներից ամենաբարձրը։ Տաթևիկը մայր է դառնալու։ Տեսանյութում  երևում է։ Սիրուն աղջկա ամենաբարձր թռիչքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել