Hraparak.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը, փետրվարի 22-ին, երևանյան նորաբաց ռեստորաններից մեկում տեղի կունենա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքը։ Ավելի ճիշտ՝ դա նեղ կազմով ոչ մեծ խնջույք է լինելու, քանի որ նրանք որոշել են հարսանյաց արարողությունն անցկացնել խիստ մտերիմ շրջանակում՝ ներկա կգտնվեն Արփինեի և Արշակի ամենամոտ հարազատներն ու ընկերները։

Նշենք, որ սա, ըստ էության, նրանց ամուսնության «վավերացման» վերջին փուլն է։ Մենք տեղեկացանք, որ զույգը դեռ 2019 թվականին դեկտեմբերին արդեն հասցրել էր գրանցել իր քաղաքացիական ամուսնությունը Էրեբունու ՔԿԱԳ-ում, գրանցողն էլ Արփինեի Հովհաննիսյանի մայրն է եղել՝ Աննա Մկրտչյանը, որը ՔԿԱԳ Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժնի ղեկավարն է։

Նույն ամսին նրանք մեկնել էին Լոնդոն՝ շրջագայության, որտեղ էլ տեղի է ունեցել նրանց նշանադրությունը։ Եվ հիմա՝ 22.02.2020 «գոլդ» ամսաթվով տեղի կունենա նրանց պսակադրությունն ու խնջույքը։ Մենք տեղեկացանք նաև, որ երեկոյաի բացումը կանի ռոմանսների հայտնի երգիչ Հայկոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել