Tert.am-ը գրում է.

Կառավարության դիմաց այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են սկսել, նրանք ցանկանում են իմանալ վերջին շրջանում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան դեպքերի մանրամասները։

Ակցիայի մասնակից, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան և մոնիթորինգային խմբի ղեկավար Նինա Կարապետյանցը նշեց, որ նամակ են ստացել, սակայն ասաց նաև, որ նրանք որևէ նամակի չեն սպասում, քանի որ իրենց բողոքը հայտարարության տեսքով է եղել, ոչ թե դիմումի։ Նա ասաց, որ այսօր ակցիա են սկսել քանի որ վարչապետին ասելիք ունեն։

«Ես ասելիք ունեմ վարչապետին։ Չբացահայտված քրեական գործերով այն, ինչը զեկուցվում է նրան, իրականությանը չի համապատասխանում։ Նախ պետք է սպանության պատճառներն իմանալ։ Ես Փաշինյանի հետ հանդիպում եմ ակնկալում»,- ասաց նա և հավելեց, որ այլ անձանց հետ հանդիպելը նպատակահարմար չի համարում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել