Աղետի գոտու տնակներում բնակվող 457 շահառուներին բնակարանով ապահովելու համար անհրաժեշտ է 3 մլրդ դրամ, հակասահմանադրական հանրաքվեի կամ ՍԴ 7 անդամների լիազորությունները ապօրինի դադարեցնելու համար՝ 3,5 մլրդ դրամ։ Նիկոլի որոշմամբ 30 տարի տնակներում ապրող քաղաքացիների խնդիրները ստորադասվեցին, որպեսզի Նիկոլի քմահաճույքները բավարարվեն՝ պետբյուջեից վատնելով 3,5 մլրդ և ստեղծելով թշնամանքի, լարվածության և հակասահմանադրականության նոր ալիք։ Ի դեպ, այս տարվա վերջ կամ եկող տարվա սկիզբին կրկին ունենալու ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, և կրկին պետբյուջեից ծախսվելու է ավելի քան 3,5 մլրդ դրամ։ Նույնիսկ հարուստ երկրներն իրենց այդպիսի շռայլություններ թույլ չեն տալիս, ինչպես մեր ավելի քան 35% աղքատություն ունեցող երկիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել