Armlur.am-ը գրում է.

Նախօրեին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջովկոչ էր արել հանրությանը չմասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այս հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, հայտարարեցին, որ արդեն հստակ է` ՍԴ-ն քաղաքական չեզոքությունը չի պահում ու միացել է «ՈՉ»-ի շտաբին:

Նշենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՍԴ աշխատակազմի ղեկավար Ղազարյանը հայտարարել է. «Ես որոշում եմ կայացրել իմ կյանքում առաջին անգամ որեւէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին։ Ես չեմ ուզում որեւէ կերպ առնչություն ունենալ այդ մեծ ապօրինությանը, որն օրվա իշխանությունները ուզում են փաթաթել մեր ժողովրդի գլխին՝ հերթական անգամ չարաշահելով նրա ազնիվ մղումներնու զգացմունքները։ Ես կոչ եմ անում իմ բոլորընկերներին, բարեկամներին եւ մտերիմներինլուրջ չվերաբերվել այդ ամենին, անտեսել այդ կեղծ օրակարգը, զբաղվել սեփական գործերով եւ որեւէ կերպ մասնակցություն չունենալ այդ խարդավանքին»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչուորոշեց քաղաքական դիրքորոշում ներկայացնել:

-Պարո՛ն Ղազարյան, իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ Դուք քաղաքական չեզոքությունը չեք պահել ու «ՈՉ»-ի ճակատն եք ընտրել: Ինչո՞ւ:

-Ինձ չի հետաքրքրում իրենց հայտարարությունները: Իմ բոլոր գործողությունները համապատասխանում են իմ իրավունքներին եւ կարգավորումներին: Իմ գործողություններիմեջորեւէ անօրինական բան չկա:

-Բայց Դուք ՍԴ աշխատակազմի ղեկավարն եք ու արդեն դիրքորոշում եք ներկայացրել՝ հորդորելով հանրությանը չմասնակցել հանրաքվեին. դա օրինական չէ:

-Անօրինական չէ, դատարանն է ապաքաղաքական կառույց, ես դատարանի անունից չեմ հանդես եկել: Իմ պաշտոնը «Հանրային ծառայությունների մասին» օրենքով համարվում է վարչական պաշտոն, եւ ես ՍԴ-ի դիրքորոշումն արտահայտելու իրավունք չունեմուչեմ էլ պատրաստվում դա անել: Իմ պաշտոնը որեւէ կարգի սահմանափակումներ չունի, ես այդ առումով կաշկանդվածություն չունեմ: Ես Սահմանադրական դատարանի դիրքորոշում չեմ ներկայացրել, ուիրենց տեսակետը ինձ չի հետաքրքրում: Սա իմ դիրքորոշումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել