Aysor.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախապատրաստվելու համար ՀՀ ոստիկանությանը ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին գումար հատկացնել:

Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամ, որից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2 մլրդ 553 մլն 49 հազար (որից առաջին եռամսյակում՝ 167,071.5 հազար դրամ և առաջին կիսամյակում՝ 2,553,049.0 հազար դրամ): 

ԿԸՀ-ին կհատկացվի նաև  660,000․0 հազար դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացը ապահովելու նպատակով

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել