ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրրվարի 20-ին, անցկացնում է այս տարվա երրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց, որից 18-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Աշխատանքային օրը տեղափոխելու մասին,

-              «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին եւ այլ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել