«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար այսօր կառավարության նիստում կհատկացվի 2 մլն 787 հազար դրամ: Այդ գումարից 2 մլրդ 553 մլն դրամը կտրամադրվի ԿԸՀ-ին, 234 մլն դրամը՝ ոստիկանությանը:

Հավելենք, որ ի սկզբանե եւս ծախսվող գումարի չափը նշվում էր 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում: Բանն այն է, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հենց այդքան գումար է ծախսված եղել, եւ դրանից հետո տեղամասի ավելացում չի եղել. ըստ էության, լրացուցիչ ծախս անելու կարիք կարող է չառաջանալ: Հավելենք, որ 2018թ.-ին ՀՀ-ում գործել է 2010 ընտրատեղամաս»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել