Սթիվեն Սփիլբերգի դուստրը՝ Միքելան, պատմել է, որ պոռնո կարիերա է սկսել սոլո ժանրում, հաղորդում է The Sun-ը:

Նրա խոսքերով, նա հոգնել էր այն բանից, որ իրեն ասում էին իր մարմնի նկատմամբ ատելության մասին, և որոշել է շահույթ ստանալ իր մարմնից:

«Ես զգում եմ, որ այնպիսի աշխատանք եմ կատարում, որ կարող եմ «բավարարել» այլ մարդկանց: Դա հաճելի է, քանի որ ես ինձ վիրավորված չեմ զգում»,- ասել է նա:

Նշվում է, որ Միքելան իր նոր զբաղմունքի մասին առաջին անգամ կիսվել է սոցցանցերում այս ամսվա սկզբին:

Նա հուսով է, որ այդ աշխատանքը կօգնի իրեն ֆինանսապես անկախ լինել ծնողներից:

Հայտնի է, որ Սփիլբերգը ծնողներին հաղորդել է պոռնո կարիերայի մասին: Աղջիկը նշել է, որ իր որոշումը նրանց չի տխրեցրել, այլ, ավելի շուտ, հետաքրքրել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել