168.am-ը գրում է․

Չինաստանի Սիան քաղաքի (Շենսիի կենտրոնական նահանգ) Տրանսպորտային համալսարանի ինժեներները ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի բարձր ջերմության հայտնաբերման համար՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

«Ձեռքով մեկ անգամով կարելի է չափել սոսկ մեկ մարդու ջերմությունը, իսկ մեր ռոբոտները կարող են միաժամանակ այն չափել միանգամից մի քանի մարդու մոտ»,- մեջբերում է գործակալությունը Սինանի Տրանսպորտային համալսարանի պրոֆեսոր Մեյ Սյուեսունի խոսքը: Նրա խմբի մշակած ջերմացույց սարքերը կարող են ոչ միայն չափել ջերմությունը, ալեւ ճանաչել եւ նույնականացնել դեմքերը:

Ավելի վաղ Չինաստանի տեխնոլոգիական շատ ընկերություններ հայտնել են այնպիսի սարքերի մշակումների մասին, որոնք օգնում են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այսպես, օրինակ՝ Չինաստանի Neusoft IT-ընկերությունը հայտարարել է շարժական ռոբոտների ստեղծման մասին, որոնք կատարում են շենքերի վարակազերծում, տեղափոխում բուժսարքավորանքներ եւ տեղեկատվություն հավաքում հիվանդների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել