Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է ընդդիմադիր կուսակցությունների անդամների կողմից խորհրդարանում սովետական օրհներգը հնչեցնելու դեպքը: Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում:

Նա դատապարտել է ընդդիմության գործողությունները Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ելույթի ժամանակ, և նաև այդ գործողությունը անվանել է «վիրավորանք վրացական պետության համար և օրենքի խախտում»:

«Օրհներգի օգտագործումը օրենսդիր մարմնի դահլիճում անընդունելի է և պետական ինստիտուտի վարկաբեկում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել