«Աշխարհում սովահարների օգնություն» (Welthungerhilfe)  գերմանական մարդասիրական կազմակերպության գնահատականների համաձայն՝ Սիրիան բախվել է վերջին 9 տարիների ընթացքում փախստականների ամենածանր ճգնաժամին՝ երկրում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր: ՄԱԿ-ի տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից գրոհի սկսվելուց ի վեր միայն 2019-ի դեկտեմբերին Սիրիայի հյուսիս-արևմտյան մարտական տարածքներից փախել է գրեթե 900 հազար մարդ։

«Մարդիկ ստիպված են փախչել համեմատաբար փոքր տարածքներ: Ամեն ինչ լցված է մինչև սահմանը, և փախստականների ճամբարները նույնպես»,- ասել է է Welthungerhilfe մարզային բյուրոյի ղեկավար Դիրկ Հեգմանսը։

Հեգմանսի խոսքով՝ սա «իրական հումանիտար աղետ է», ինչի ոչ պակաս կարևոր պատճառը նաև ցուրտ եղանակն է: Նա հավելել է, որ այն վայրերում, ուր գնում են փախստականները, բավարար տարածք չկա նրանց բոլորին տեղավորելու և սնունդ ու ջեռուցում ապահովելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել