Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) մշակել է նոր կանոններ, որոնց համաձայն բժիշկները կարող են հրաժարվել բուժել այն հիվանդներին, որոնք իրենց հանդեպ սեքսիզմ կամ ռասիզմ են դրսևորել։ Այս մասին ասվում է ծառայության կայքում:

Խոսքն այնպիսի դեպքերի մասին է, որոնք շտապ օգնություն չեն պահանջում: Նոր կանոններն ուժի մեջ են մտնելու ապրիլին:

Այժմ բժիշկները կարող են հրաժարվել հիվանդին բուժելուց, եթե նա ցուցադրել է ագրեսիա կամ ֆիզիկական բռնություն: Նոր կանոնները թույլ կտան հրաժարվել մրդկանց բուժօգնություն ցույց տալուց հոմոֆոբ, սեքսիստական, ռասիստական հայտարարությունների և այլ տեսակի խտրականությունների պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել