Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով  Երևանի քաղաքապետարանում վերջին շրջանում այսպես ասած՝ սեփական դիմումի համաձայն հրաժարականների և սահմանադրական հանրաքվեի կազմակերպչական աշխատանքներում վստահելի լինելու և ակտիվ աշխատելու գործոնը, լուրջ դեր ունի:

Ասենք, բոլորովին պատահական չէ, որ հենց այս փուլում են ազատման դիմումներ ներկայացնում  քաղաքապետարանում  շուրջ 2 տասնամյակ և ավելի՝ ՀՀՇ-ից ՀՀԿ և նույնիսկ՝  ՔՊ-ի օրոք  աշխատած անձինք՝   ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինի պետ Իդա Խաչատրյանը և  սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզան Զաքարյանը:

Ի դեպ, սրանք հենց այն  ոլորտներն են, որոնք առնչություն ունեն բնակչության լայն ու նաև՝ սոցիալապես անապահով  շերտերի  հետ:  Բայց՝ ոչ միայն: Այս ոլորտների շահառուներին վերաբերող թեմաներն են անցնում ստամբուլյան կոնվենցիայի տարբեր կետերով:

Ընդ որում, հետաքրքիր է, որ քաղաքապետարանի արդեն ստաժավոր ժ/պ-ների ցանկն ազատվածների փոխարեն  համալրողներից մեկը, ըստ մեր աղբյուրի,  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինի հին  կադրերից է և դարձյալ ՀՀՇ-ական ակունքներ ունի,  իսկ մյուսը՝  սոցապահովության վարչության պետի ժ/պ-ն  նոր իշխանության կադրերից  է՝ նախկինում՝ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակից, ինչը, հատկապես բազային տիրապետելու առումով կարևոր նշանակություն կունենա հանրաքվեի կազմակերպչական աշխատանքների համար՝ սկսած՝ հետազոտություններից, ավարտած՝ սոցապի հետ սինխրոն աշխատանքով:

Մեր ունեցած տեղեկություններով հրաժարական ներկայացնողների թվում է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի բազմամյա տեղակալ Արթուր Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել