Աշխարհում ամենատգեղ տղամարդկանցով ազգ են ճանաչվել իռլանդացիները։ Այս մասին հաղորդում է Mirror-ը, հղում անելով BeautifulPeople (Գեղեցիկ մարդիկ) ծանոթությունների կայքի տվյալներին։

Ինչպես նշվում է, կայքում գրանցվելու համար պետք է տեղադրեք ձեր լուսանկարները, իսկ հակառակ սեռի ներկայացուցիչները պետք է գնահատեն նոր օգտատիրոջ արտաքին տվյալները և որոշեն, թողնել նրան «Գեղեցիկ մարդկանց ակումբ», թե՝ ոչ։

Այսպես, ամենահաճախ հանդիպող մերժման պատճառներ են լինում մեծ քիթը, գիրությունը կամ չափազանց նիհարությունը, վատ մաշկը, մարմնի վրա մազերի մեծ քանակությունը կամ բացակայությունը, ճաղատությունը։

Նշվում է, որ միայնակ իռլանդացիների միայն 6%-ն է հաջողությամբ անցել քվեարկությունը, որը բոլոր ազգությունների մեջ վատագույն ցուցանիշն է։ BeautifulPeople ակումբի վարկանիշային աղյուսակի համաձայն իռլանդացիներն աշխարհում ամենատգեղ տղամարդիկ են ճանաչվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել