Tert.am-ը գրում է.

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ խափանման միջոցի քննությունն ավարտվեց, իսկ որոշումը կհրապարակվի այսօր՝ 7:30:

«Ըստ էության որևէ նոր բան չի ներկայացվել. մի քանի նոր արհեստական փաստաթղթեր են ներկայացվել, որի շրջանակում ցույց տվեցինք մեր որոշումը: Գտնում ենք, որ հիմնավոր կասկած չկա, չկա թաքնվելու կամ խուսափելու որևէ ռիսկ»,- ասաց նա:

Օրբելյանը ևս մեկ անգամ նշեց, որ ստեղծված իրավիճակը «5-րդ ալիք» ՀԸ-ի գործունեությունը խոչընդոտելու համար է: «Հուսանք, որ այս անգամ դատարանը վեր կգտնվի արգումենտացիայից, կախվածությունից, ներքին ցենզուրայից, արտաքին ճնշումներից: Հույս ունենք, որ Թավադյանի կալանքը չի երկարացվի»:

Նշենք, որ փետրվարի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, ըստ որի` պահանջում էր երկարացնել Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը։ Ավելի վաղ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էր ներկայացրել Դատախազություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել