Յարխուշտայի փառատոնի անցկացման խորհրդակցությունը վարչապետի մոտ անցկացնելու իմաստը ո՞րն է, դա ԿԳՄՍ նախարարության վարչության պետի մակարդակի քննարկելիք հարց է: Եթե նման հարցերը պետք է հասնեն Փաշինյանի մակարդակին, ապա փակեք տասնյակ վարչություններ ու բաժիններ, իմաստը ո՞րն է այդպիսիք պահելու: Սուբորդինացիան, հարցերի դասակարգումը կարևորի ու երկրորդականի առաջնային խնդիր է, չի կարող մեկ մարդ իր վրա վերցնել ամեն տեսակի հարցի լուծում, դա կբերի համակարգի ծուլացման, ժանգոտման ու ավելորդ դառնալուն, իսկ Նիկոլ Փաշինյանը ֆիզիկապես չի կարողանա արդյունավետ աշխատել: Ասենք, եթե վաղը առաջարկ լինի Հարիսայի կամ Յոգայի փառատոնի անցկացման, ու այդ մարդկանց ընդունի Արայիկ Հարությունյանը, ապա ընդունեք, որ իրենց վիրավորված կզգան այդ մարդիկ, կասեն՝ բա հարիսան յարխուշտայից պակաս կարևո՞ր էր: Համակարգային մտածողությունը լավ բան է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել