Panorama.am-ը գրում է.

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի  կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործը՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի, հասել է եզրափակիչ փուլ, գրավոր ընթացակարգերն ավարտվել են, այս պահին վճռի կայացման փուլն է։ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը։

«Քննարկումները բավականին թեժ են եղել։ Մեծ ծավալի հակափաստարկներ փորձեցին ներկայացնել Ադրբեջանի կողմից, թե Ռամիլ Սաֆարովի ներումը  հումանիտար նպատակներ է հետապնդել։ Բայց մենք շատ փաստարկված ենք ցույց տվել գործողությունների հաջորդականությունը, պետության դերակատարումը, հովանավորչությունը, պետական ռեսուրսների օգտագործմամբ արտահանձնման գործընթացն ավարտին բերելը, ցուցադրական ներումները, արդարացվածին հավասարեցված կարգավիճակ տալը և հակահայկական տրամադրություններ սերմանելը Ադրբեջանի մեջ»,-ընթացքից մանրամասներ հրապարակեց փաստաբանը։

Սահակյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ը վճիռը կհրապարակի հաջորդ ամիս՝ մարտին։ Ակնկալում են, որ ՄԻԵԴ-ն անպայման արձանագրելու է Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքի խախտում՝ պայմանավորված Սաֆարովի անպատժելիությամբ։

«Արտահանձնումը և ներումն օգտագործել են որպես միջոցներ մարդասպանի անպատժելիությունը երաշխավորելու տեսանկյունից։ Շատ կարևորագույն  հարցադրում է դրված՝ խտրականությունը ազգային հենքով։ Թե հանցագործության կատարումը, թե ներում շնորհելը մենք պայմանավորում եք Գուրգեն Մարգարյանի՝ ազգությամբ հայ լինելով։ Ուստի ակնկալում ենք, որ Եվրոպական դատարանը կյանքի իրավունքի խախտումն արձանագրելուց զատ կարձանագրի նաև խտրականություն Գուրգեն Մարգարյանի նկատմամբ՝ պայմանավորված ազգությամբ հայ լինելով։ Այս առումով սա լինելու է առաջին ու սկզբունային գործը, երբ միջազգային ատյանի վճռով հակահայկական ատելությունն ու հայերի նկատմամբ խտրականությունը Ադրբեջան պետության կողմից կհաստատվի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող  իրավական փաստաթղթի տեսքով»,-հրապարակվելիք վճռի մասին փաստաբանական խմբի ակնկալիքները ներկայացրեց Սահակյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել