Tert.am-ը գրում է.

Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ծավալուն ներդրումների պատրաստ չէ, հատկապես, եթե խոսքն օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է։ Այս մասին լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

Ըստ նրա՝ սա այսօրվա խնդիր չէ, քանի որ Հայաստանի զարգացման վերջին տասնամյակներն այնպիսին էին, որ ներդրումների հոսքը պետք է կրճատվեր։ Բագրատ Ասատրյանի խոսքով՝  ներդրումային միջավայրի հետ կապված խնդիր կա և դժվար կլինի ներդրումներ ներգրավել։

«Պետք չէ դրան սպասել մինչև 2024 թվականը: Այստեղ պետությունը պետք է պատասխանատվություն վերցնի՝ սկսած կոնկրետ փոքր ծրագրերի մշակումից և միջազգային հանրությանը ներկայացնելուց մինչեւ այդ ծրագրերի իրականացմանը նպաստելուց»,- ասաց նա:

Բագրատ Ասատրյանի խոսքով՝ ինստիտուցիոնալ լուծումներ են անհարժեշտ ներդրումային միջավայր ստեղծելու համար։ «Ես հասկանում եմ, որ իշխանություններն ուզում են ամեն տարի ավելի մեծ ներդրումներ տեսնել, բայց դրա համար շատ ավելին պետք է արվի»,- մանրամասնեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել