Aysor.am-ը գրում է.

ՀԴՄ-ների տրամադրման քանակը բարձրանում է, նախորդ տարվա համեմատ՝ այս տարի հունվարին 9 մլն-ով ավելի ՀԴՄ է տպվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Կա հանրության շատ մեծ զանգված, որը հորդորները լսում է, իրավագիտակցության մակարդակն էլ է բարձրանում: Դրա հաշվին ՀԴՄ թիվը բարձրանում է: Կա հասարակության մեկ այլ զանգված էլ, որն անընդհատ փորձելու է հարկեր չվճարել, թաքցնել, ստվերում գործել, մեր գործառույթը իրենց բացահայտելն է, հորդորների տեսքով իրենց հարկ վճարելու դաշտ բերելը», - ասաց Անանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել