Հայտարարվել են կյանքի որակի առումով Եվրոպայի լավագույն քաղաքները: Դրանք են՝ Կոպենհագենը (Դանիա), Բեռնը (Շվեյցարիա), Հաագան (Նիդեռլանդներ), Ժնեւը (Շվեյցարիա) եւ Ստավանգերը (Նորվեգիա): Այդ մասին ասված է ECA International կոնսալտինգային ընկերության հաշվետվության մեջ։

Նաեւ վարկանիշում տեղ են գտել Էյնդհովենը եւ Ամստերդամը (Նիդեռլանդներ), Բազելը (Շվեյցարիա), Դուբլինը (Իռլանդիա), Լյուքսեմբուրգը (Լյուքսեմբուրգ) եւ Գյոթեբորգը (Շվեդիա): Քսանյակը եզրափակել են՝ Օրխուսը (Դանիա), Ռոտերդամը (Նիդեռլանդներ), Ցյուրիխը (Շվեյցարիա), Բոննը եւ Մյունխենը (Գերմանիա), Վիեննան (Ավստրիա), Համբուրգը (Գերմանիա), Ստոկհոլմը (Շվեդիա) եւ Էդինբուրգը (Մեծ Բրիտանիա):

Դրա հետ մեկտեղ ներգաղթյալների համար ամենագրավիչ ոչ եվրոպական երկիրը մնացել է Կանադան, մասնավորապես, Վանկուվեր եւ Տորոնտո քաղաքները, ասվում է հաշվետվության մեջ: Փորձագետները քաղաքները գնահատելիս հաշվի են առել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ բժշկական ծառայությունների հասանելիությունը, բնակելի ֆոնդի վիճակը եւ կոմունալ ծառայությունների որակը, անվտանգությունը, ենթակառուցվածքի եւ քաղաքային ընկերակցությունների առկայությունը, հանգստի գոտիներից օգտվելու հնարավորությունը, կլիման եւ այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել