Եվրամիությունը պատրաստվում է Թուրքիային լրացուցիչ ժամանակ տրամադրել հարկային ոլորտում ԵՄ պահանջներին համապատասխան թափանցիկություն և հրապարակայնություն ապահովելու համար, որպեսզի չհայտնվի հարկային «սև ցուցակում»: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ Բրյուսելի դիվանագիտական շրջանակներին հղումով:

Նշվում է, որ չնայած ԵՄ-ի դիվանագետները պարբերաբար հայտնում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, այնուամենայնիվ, ԵՄ-ն «քաղաքական պատճառներով» չի ցանկանում Թուրքիային մտցնել հարկային սև ցուցակ, ուստի համաձայն է հարկային ռեժիմը բարեփոխելու համար ավելի շատ ժամանակ տալ:

Աղբյուրի փոխանցմամբ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է. «Մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան մի շարք հարցերում մեզ համար կարևոր նշանակություն ունի»:

Reuters-ի տեղեկություններով, Անկարան պետք է օրենքներ ընդուներ, որոնք թույլ կտային մինչև 2019-ի տարևեվերջ Եվրամիության հետ հարկային տեղեկությունների ավտոմատ փոխանակում կատարել:

Ներկայումս ԵՄ-ի սև ցուցակում են 8 պետություններ և տարածքներ. Ամերիկյան Վիրջինյան կղզիները, Ամերիկյան Սամոան, Գուամը, Ֆիջին, Օմանը, Սամոան, Տրինիդադ և Տոբագոն, Վանուատուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել