Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը քննադատել է Բիլ Գեյթսին նրա վերջին հարցազրույցի համար, որում Գեյթսը խոսել է Porsche Taycan էլեկտրամոբիլ գնելու և առհասարակ էլեկտրական մեքենաների նկատմամբ վերաբերմունքի մասին:

Գեյթսը, մասնավորապես, գովել է ձեռք բերած ավտոմեքենան՝ այն անվանելով «ընտիր», բայց քննադատել է էլեկտրական մեքենաների գները (Porsche Taycan Turbo S-ի արժեքը սկսվում է 185 հազար դոլարից), և այն փաստը, որ առանց վերալիցքավորման էլեկտրական մեքենաների վազքը սահմանափակ է, իսկ լիցքավորման արագությունը չի կարող համեմատվել բենզինային շարժիչով ավտոմեքենաների լիցքավորման արագության հետ:

Այս հարցազրույցը ակտիվորեն քննարկվել է համացանցում: Օգտատերերից մեկն իր Twitter-ում տարակուսանք է հայտնել Բիլ Գեյթսի նման խոսքերի վերաբերյալ և մեկնաբանության համար դիմել է Իլոն Մասկին: «Տարօրինակ է, թե ինչու է Բիլ Գեյթսը որոշել Taycan գնել և ոչ թե Tesla: Ես տխրեցի, երբ Բիլը խոսում էր վազքի հետ կապված մտահոգության մասին: 99 % դեպքերում, երբ գնում եք աշխատանքի և վերադառնում, 200 մղոնից պակաս ճանապարհ եք անցնում, և վերալիցքավորելու  վրա ժամանակ կորցնելու անհրաժեշտություն չկա: Ես վրդովված եմ, քանի որ շատերը կտեսնեն այս հարցազրույցը, կհավատան Բիլի խոսքերին և նույնիսկ չեն էլ մտածի էլեկտրական մեքենա գնելու մասին: Ինչու՞:  Որովհետև Բիլ Գեյթսն իսկապես հայտնի դեմք է: Արձագանքելով այս մեկնաբանությանը՝ Իլոն Մասկը նշել է. «Անկեղծ ասած, իմ զրույցները Գեյթսի հետ՝ կատարյալ հիասթափություն են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել