Խոյեր

Խոյերը շատ բազմակողմանի, զարգացած և հետաքրքիր տղամարդիկ են։ Նրանք իրենց խելացի խոսքերով, վառվող աչքերով և կյանքի մեծ պլաններով կարողանում են հետաքրքրել բոլոր կանանց։ Իհարկե, նրանց բազմախնդրությունը ստիպում է, որ նրանք մի քանի գործ միաժամանակ անեն, իսկ ավելորդ ինքնավստահությունը դրդում է նախաձեռնել այնպիսի գործեր, որոնցից ընդհանրապես գլուխ չեն հանում։ Սակայն գեղեցիկ խոսելու և արագ հասկանալու կարողությունների շնորհիվ նրանք շատ հանգիստ կարողանում են դուրս գալ ցանկացած իրավիճակից։

Բազմախնդրության հանդեպ սիրո և ցանկացած կնոջ գայթակղելու կարողության շնորհիվ Խոյերը հաճախ սկսում են հանդիպել մի քանիսի հետ միաժամանակ և ձեռնոցի նման փոխում են նրանց։ Միան այն միակի հետ հանդիպումը կարող է փոխել նրանց բնավորությունը և վարքը։

Կշեռքներ

Շատ գրագետ և զգայուն տղամարդիկ են։ Ամեն ինչում հավասարակշռություն են պահպանում, այդ թվում՝ նաև հարաբերություններում։ Նրանց պահվածքից, խոսելաձևից և աշխատանք վարելուց առաջին հայացքից կարելի է հասկանալ, որ նրանք շատ հետաքրքիր և խելացի մարդիկ են։ Նրանք երբեք չեն իջնի մանիպուլյացիաների և վեճերի մակարդակին, երբեք չեն նսեմացնի իրենց երկրորդ կեսին և երբեք ճնշում չեն գործադրի նրանց վրա։

Իրենց բնավորության շնորհիվ նրանք կարողանում են հարթել ցանկացած վիճաբանություն։ Ոմանց թվում է, որ Կշեռքներին պակասում է տղամարդկային բնավորութունը և երկրորդ կեսի վրա ճնշում գործադրելու կարողությունը։ Այդպես չէ։ Նրանք ռիթմի բավականին լավ զգացողություն ունեն, որպեսզի հարգեն ուրիշների անձնական տարածությունը։

Այծեղջյուրներ

Այծեղջյուրներն ընդհանրապես նման չեն այլ տղամարդկանց, և հենց սա էլ նրանց առավելութունն է։ Նրանք լուրջ են, նպատակասլաց և գիտեն՝ ինչ են ցանկանում կյանքից։ Շատ կանայք ցանկանում են հայտնվել նրանց գրկում և սրտում, քանի որ գիտեն, որ այսպիսի տղամարդկանց կողքին իրենք ապահով են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել