Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանն այսօր հրավիրել էր հերթական նիստը, որին ներկա էին ՍԴ բոլոր դատավորները, բացառությամբ՝ Վահե Գրիգորյանի։ Նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերն էլ վերաբերում էին ՀՀ ոստիկանության ծառայողին։

Առաջինով հարցով բարձրագույն դատարանը քննում էր «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ այնքանով, որքանով ոստիկանության ծառայողին արգելում է լինել կրոնական կազմակերպության անդամ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի դիմումը: Այս հարցը ՍԴ-ում քննվել էր գրավոր ընթացակարգով և նիստի սկզբում հրապարակվեց որոշումը, համաձայն որի՝ համապատասխան դրույթը ճանաչեց հակասահմանադրական։

Օրակարգի մյուս հարցով՝ բանավոր ընթացակարգով, Սահմանադրական դատարանը քննում էր Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որը վերաբերում էր ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորմանը:

Մասնավորապես, խոսքը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի մասին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել