Apple-ը հաջորդ iPhone-ը կներկայացնի մարտի 31-ին: Գաջեթի ներկայացման և վաճառքի ամսաթիվը հրապարակվել է գերմանական iPhone-Ticker պորտալի ինսայդերների կողմից:

Ըստ արտադրական ցանցին մոտ աղբյուրների՝ Apple-ը մտադիր է թողարկել էժան սմարթֆոն, որը կկոչվի iPhone SE 2 կամ iPhone 9: Նշվում է, որ մոդելը վաճառքի կհանվի ապրիլի 3-ին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Apple-ը պլանավորում է գարնանային շնորհանդես: 2019-ի մարտի 25-ին ընկերությունը ցույց տվեց Apple Card և Arcade ծառայությունը, 2018-ի մարտի 27-ին անցկացվեց միջոցառում` նվիրված բյուջետային iPad-ի  թողարկմանը:

Փետրվարի 17-ի հայտարարության մեջ Apple-ը նշել է, որ iPhone-ի առաքումները ամբողջ աշխարհով սահմանափակ կլինեն կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել