Armenpress.am-ը գրում է․

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել Է Իրակլի Շոթաձեին, չնայած ընդդիմության ակցիաներին, որը հանդես Էր գալիս նրա նշանակման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլխավոր դատախազի պաշտոնը թափուր Էր դարձել 2019 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ գերատեսչության նախկին ղեկավար Շալվա Տադումաձեն համալրեց Գերագույն դատարանի դատավորների շարքը: «Իրակլի Շոթաձեին գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ խորհրդարանի որոշումն ընդունված Է: Նրան հաջողություններ եմ մաղթում»,-հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:

Շոթաձեի օգտին քվեարկել Է 82 պատգամավոր, դեմ ոչ մի ձայն չի եղել: Ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն գտնվել քվեարկությանը: Քվեարկությունը հեռարձակվել Է օրենսդիր մարմնի կայքի ուղեղ եթերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել