Գրենլանդիայի կառավարությունը ցանկանում է հալչող սառցադաշտերի ջուրը վաճառել առևտրային ընկերություններին: Այս մասին Der Tagesspiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է Գրենլանդիայի էներգետիկայի նախարար Իյես Սվանեն: Նրա խոսքով, այս պահին ինն ընկերություններ, որոնք կզբաղվեն ջրի արտահանմամբ, ստացել են համապատասխան արտոնագրեր: Ընդհանուր առմամբ, Գրենլանդիան նման 16 արտոնագիր է տվել:

Սվանեն նշել է, որ մոլորակի վրա խմելու ջրի պաշարները կնվազեն, ուստի կառավարությունը ցանկանում է սառցադաշտերի հալոցքից առաջացած ջուրը դարձնել ապրանք, որի շնորհիվ Գրենլանդիան հայտնի կդառնա ամբողջ աշխարհում: Եթե սառցադաշտերի հալոցքից ստացված ջուրը չարտահանվի, այն պարզապես կկորչի, շեշտել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել