Tert.am-ը գրում է.

Ես հակաիրավական, հակասահմանադրական, հակաօրինական պրոցեսին որևէ ձևով չեմ պատրաստվում մասնակցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք մասնակցելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին:

«Ի սկզբանե, սա շատ մեծ հիմարություն է, որն արվում է պարզապես սեփական մարդկանց Սահմանադրական դատարանում ունենալու համար: Իշխանությունը շատ բան է ասում. իրենք ամեն կերպ ուզում են արդարացնել, ինչ-որ իրավական հիմք տալ այս ապօրինի գործողություներին ամեն անգամ շեշտելով, թե ժողովրդի պահանջն է, սակայն դա բացարձակ սուտ է»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել