Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 17-ին, ոստիկանությունում ստացված ահազանգի փաստով։ 

Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Ա-ն և հայտնել, որ ինքը պատրաստվում է Երևանում գործող Գերմանիայի դեսպանատունը պայթեցնել։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են ահազանգողի ինքնությունն ու բնակության վայրը և ժամանել են վերջինիս տուն։

Պարզվել է, որ նա ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը, «որպեսզի միջազգային սկանդալ լինի, քանի որ Գերմանիայից իրեն արտաքսել են, իսկ կինը մնացել է այնտեղ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել