Tert.am-ը գրում է.

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Կլինեն կադրային փոփոխություններ, որի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկություն: Ինչ որոշում կընդունի ղեկավարությունը՝ մենք պարտավոր ենք կատարել»,-ասաց նա` անդրադառնալով կադրային փոփոխություններին:

Խոսելով այս տարվա 13 զոհերի մասին՝ նա ասաց, որ նրանցից չորսը եղել են հիվանդությունների պատճառով, չորսը` 4-ը դժբախտ պատահարի հետևանքով, իսկ մնացածի դեպքում հարուցվել են քրեկան գործեր, որի շրջանակում էլ կտրվեն պատասխանները:

Ինչ վերաբերում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն՝ Արտակ Դավթյանն ասաց, որ կա օրենք, որի առաջ հավասար են բոլորը, իսկ մեղավորները կորոշվեն դատարանի դատավճռով: «Ինչ վերաբերում է կարգապահական կանոնադրության տույժերին, ապա բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են անցկացվում և ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ մենք ունենք և՛ սպայական կազմի պաշտոններից հեռացումներ, և՛ զորացրումներ»,-ասաց նա և նշեց, որ եղել են նաև խրախուսումներ` ինքնասպանության դեպքերը կանխելու համար: Անցյալ տարվա հունիսից սկսած՝ ինքնասպանության ութ դեպք է կանխվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել