«Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը կսկսի Պերմից չվերթներ իրականացնել դեպի Երեւան: Ընկերությունը կանոնավոր չվերթների թույլտվություն Է ստացել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է Ռոսավիացիայի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պլանավորվում Է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ: Առայժմ Պերմի օդանավակայանի չվացուցակում Երեւան թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն չկա:

2019 թվականին Պերմի «Բոլշոյե Սավինո» օդանավակայանից չվերթներ են կատարվել 42 ուղղություններով: Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնվում Է, ինչը դրականորեն Է ազդում ուղեւորահոսքի վրա: 2019 թվականին Պերմի օդանավակայանը սպասարկել Է 1,6 մլն ուղեւորների՝ գերազանցելով պատմական ռեկորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել