Panorama.am-ը գրում է.

Թուրք իրավապահները ձերբակալել են 98 քաղաքացիների, ովքեր  կասկածվում են Ֆեթհուլլահի ահաբեկչական կազմակերպության  հետ կապ ունենալու մեջ։ Ահաբեկչական կազմակերպությանը Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նշվում է, որ ձերբակալվածներից 33-ը Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայիս աշխատակիցներ են:

Ահաբեկչական խմբի անդամների որոնողական աշխատանքները իրավապահ մարմինները սկսել էին Թուրքիայի 15 նահանգներում՝ ներառյալ Անկարայում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել