Armsport.am-ը գրում է.

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ կայանալիք առաջիկա խաղի վերաբերյալ իր ակնկալիքներով:

«Կարծում եմ, որ «Լիվերպուլը» համարվում է ֆավորիտ: Բայց սա չի նշանակում, որ մենք կհրաժարվենք մեր խաղից և կխաղանք նրանց թելադրությամբ: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առավելության հասնենք այս հանդիպմանը:

Յուրաքանչյուր խաղում կարևոր է բաց չթողնել: Սա լավ փաստարկ է պատասխան խաղից առաջ: Բայց ամեն ինչ կարող է պատահել: Նախքան արդյունքի մասին մտածելը, դուք պետք է մտածեք այն մասին, թե ինչպես լավ խաղալ, հնարավոր ամեն ինչ անել, և արդյունքը կգա»,-մեջբերում է Օբլակին Marca-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել