Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ ֆուտբոլիստ՝ համաձայն Free Super Tips բուքմեյքերական ընկերության հարցման արդյունքների:

Երկրպագուներին հարցրել են, թե սեքսի ժամանակ ֆուտբոլիստներից ում մասին են մտածում: Բեքհեմի օգտին քվեարկել է հարցվածների մեկ քառորդը: Երկրորդ տեղը զբաղեցրել է թուրինյան «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, երրորդ տեղը՝ լոնդոնյան «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը:

Թոփ 10-ում են հայտնվել նաև Գարետ Բեյլը («Ռեալ»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Դելե Ալլին («Տոտենհեմ»), Դավիդ դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ), Սերխիո Ագուերոն և Ռահիմ Սթերլինգը (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»-ից):

Բեքհեմն իր կարիերան ավարտել է 2013 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել