Մեծ Բրիտանիայի կառավարությունը կստեղծի գերհամակարգիչ՝ 1,2 միլիարդ ֆունտ (1,6 միլիարդ դոլար) արժողությամբ, որը թույլ կտա բարձրացնել եղանակի կանխատեսման ճշգրտությունը: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի գործերի, էներգետիկայի և արդունաբերական ռազմավարության նախարարությունը՝ տեղեկացնում է TASS-ը։

«Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք ավելի ստույգ և ժամանակին կանխատեսել եղանակը, ինչը շատ կարևոր է կլիմայական փոփոխությունների շրջանում»,- մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի Օդերևութաբանական ծառայության գործադիր տնօրեն Փեննի Էնդերսբին:

Սպասվում է, որ գերհամակարգիչը պատրաստ կլինի 2022 թվականին: Մասնագետները հուսով են, որ այն կօգնի նվազեցնել վնասը, որը փոթորիկներն ու հեղեղումները հասցնում են կենսականորեն կարևոր ենթակառուցվածքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել