Tert.am-ը գրում է.

Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճն ընդամենը շոու էր և արցախյան հակամարտության կարգավորման վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

«Վարչապետը պետք է խոսեր այն մասին, որ Ադրբեջանը հայատյաց, ֆաշիստական պետություն է, հիշեցներ Ապրիլյան պատերազմի ռազմական հանցագործությունների, Ռամիլ Սաֆարովի, Մարաղայի ցեղասպանության մասին: Մենք պաշտպանողական դիրքերից ենք հանդես գալիս, մինչդեռ հենց սկզբից պետք է հարձակման անցնեինք: Չարժեր գնալ-հասնել մինչև Տիգրան Մեծ, դա անհասկանալի մնաց»,-ասել է քաղաքագետը:

Ըստ Վարդանյանի՝ Ռուսաստանը չի հրաժարվել լավրովյան պլանից, և Կրեմլը հարմար պահի է սպասում այն իրագործելու համար. «Արցախյան հակամարտության հարցում Մոսկվան կողմերի վրա ունի որոշակի լծակներ: Ապրիլյան պատերազմում Ռուսաստանի չեզոքությունը հենց դրանով էր պայմանավորված: Սերժ Սարգսյանը դեմ էր լավրովյան պլանին, և Մոսկվան լավ հասկանում է, որ մեր իշխանություններն ինքնակամ երբևէ չեն գնա դրան»:

Ինչ վերաբերում է այսօր մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, քաղաքագետի կարծիքով՝ ընդդիմությունը չուզեց «Ոչ»-ի ճակատ մտնել, քանի որ խուսափում է իշխանությունների հետ ուղիղ առճակատումից. «Բոյկոտն իշխանությունների համար ամենաանցանկալի սցենարն է: Իշխանությանը պետք է մոտ 650 հազար «այո» քվե, և եթե ընդդիմությունը բոյկոտում է, շատ դժվար կլինի այդքան ձայն ապահովել: Իշխանությունը պետք է շատ ճկուն խաղ վարի՝ ստիպելով հասարակության մեծ մասին տեղամասեր գնալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել