Սիրով զբաղվելը «թափահարում է» ամբողջ մարմինը։ Պետք է իմանալ, որ իսկական օրգազմը ոչ թե ոտքերի միջև է տեղի ունենում, այլ ուղեղում։

Դառնում ես ավելի խելացի

2014-ին Մերիլենդի համալսարանի մի խումբ գիտնականներ անցկացրել են հետազոտություն և պարզել, որ կանոնավոր սեքսուալ ակտիվությունը ոչ միայն աջակցում է ուղեղի նոր բջիջների ստեղծմանը, այլև լավացնում է կոգնիտիվ հնարավորությունները․ ավելի արագ և լավ ես մտածում։

Կենսաբանության պրոֆեսոր և փիլիսոփայության դոկտոր Բարի Կոմիսարուկը իր՝ Ռաթգերսկի համալսարանի խմբի հետ 25 տարի ուսումնասիրել է կանացի օրգազմը։ Իրենց հետազոտություններից մեկի ժամանակ նրանք գտել են կանանց, որոնք համաձայնվել են «վերջացնել» ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարքում, որի միջոցով հնարավոր է տեսնել ուղեղի նեյրոնային ակտիվությունը։

Արդյունքում պարզվել է, որ օրգազմի ժամանակ կանանց մոտ ակտիվանում է գլխուղեղի 30 հատված։ Այն փայլում է տոնածառի պես։

«Օրգազմի պահին ուղեղին է հասնում ահռելի քանակությամբ արյուն,– ասում է Կոմիսարուկը։– Իմ կարծիքով՝ սրանում ոչ մի վատ բան չի կարող լինել։ Ուղեղին հասնում են բոլորի տեսակի սննդարար նյութերը և թթվածինը»։

Համեմատության համար․ խաչբառերը, սուդոկին և մյուս ինտելեկտուալ խաղերը գլխուղեղի ավելի քիչ հատվածներ են ակտիվացնում։ 

Սեքսն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ

Ոչ, այն չի փոխարինի լավ հոգեբանին, հակադեպրեսանտներին, մեդիտացիային կամ այլ միջոցներին, որոնք օգնում են պայքարել վատ տրամադրության դեմ։ Դեպրեսիայի և սեքսի միջև կապը շատ բարդ է․ դեպրեսիան կարող է «ներկել» քո լիբիդոն, կամ, որքան էլ տարօրինակ է, հակառակը, վերակենդանացնել այն։

Բայց ահա սեքսն իսկապես կարող է բարձրացնել տրամադրությունը, քանի որ գործընթացի ժամանակ ուղեղը ազատում է հորմոնների մի ամբողջ «կոկտեյլ»։ Օրգազմն ուղեկցվում է սերոտինինի նեյրոտրանսմիտերների և դոֆամինի արտադրմամբ, որոնք էլ մեր ուղեղում պատասխանատու են հաճույքի և երջանկության համար։ Եվ որքան հաճախ ես զբաղվում սեքսով, որքան շատ դոֆամին է արտադրվում, այդքան շատ ես ցանկանում, քո ուղեղը սովորում է «սեքսը հավասար է լավ տրամադրության» բանաձևը։

Բացի այդ՝ բաժին կհասնի նաև օքսիտոցինը՝ «սիրո հորմոնը»։ Սրա շնորհիվ մենք զգում ենք նրբություն և կախվածություն սիրած մարդկանց հանդեպ։

Այդպիսի հորմոնալ ճողփյունը բերում է ընդհանուր հանգստացման, բարձրացնում է տրամադրությունը, լավացնում է քունը և երջանկացնում է դեպրեսիայի ժամանակ։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել